Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոճրագործների զենքերը նախօրոք էին բերվել ԱԺ». Լյովա Եղիազարյան

15:12, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
«Ոճրագործների զենքերը նախօրոք էին բերվել ԱԺ». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցուցմունքներ կան, որ հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանն ԱԺ մտել է բաճկոնով, որի տակ անհնար էր թաքցնել ինքնաձիգը: Նշանակում է, որ զենքերը ԱԺ են բերվել նախօրոք:
     Նախաքննական մարմինը փորձաքննության չէր ուղարկել ԱԺ-ին պատկանող և ԱԺ մուտք գործող անձերի անձնական օգտագործման մեքենաների բեռնախցիկների օդը: Մասնա
     գետները հավատացնում էին, որ ինքնաձիգի յուղը մի քանի
     տարի կարող է մնալ բեռնախցիկի օդի մեջ:
     Դատարանում առաջարկեցի վերցնել մեքենաների բեռնախցիկների օդի նմուշներ և կատարել սպեկտրալ փորձաքննություն: Այդ առաջարկը անակնկալ էր և մեղադրողների կողմից արժանացավ դիմադրության և մերժվեց առանց լուրջ փաստարկի:
     Հաստատվեց այն կարծիքը, որ ոճրագործների զենքերը վաղօրոք էին բերվել Ազգային ժողովի շենք»:

4497 | 1
Facebook