Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երեկ ուշ երեկոյան երկար պայքարից հետո մայրս գնաց». Արմեն Աշոտյան

13:18, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
«Երեկ ուշ երեկոյան երկար պայքարից հետո մայրս գնաց». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ուշ երեկոյան երկար պայքարից հետո մայրս գնաց։
     Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն իր սիրո, դաստիարակության ու ինձ կյանք տալու համար։
     Ավաղ։
     Շնորհակալ եմ ողջ բուժանձնակազմին մինչև վերջ ցուցաբերած մարդկային ու մասնագիտական որակների համար։ Առողջություն բոլոր տառապյալներին։
     Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
     Հուղարկավորությունը նույն եկեղեցուց, հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00:
     Իմ և մեր ընտանիքի կողմից շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների, համերաշխության և գոտեպնդման համար։
     Աստված պահապան բոլորիդ»:

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
31764 | 6
Facebook