Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հորդորում ենք խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը». ԱՆ

12:42, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
«Հորդորում ենք խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը». ԱՆ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։
     Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`

* կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,

* պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

* պահել սոցիալական հեռավորություն,

* հաճախակի օդափոխել փակ տարածքները։

Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
     Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ:

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
3284 | 0
Facebook