Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ-ում յուրաքանչյուր ժամը մեկ #COVID_19-ից մահանում է մոտ երկու մարդ». Արմեն Սողոյան

14:12, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
«ՀՀ-ում յուրաքանչյուր ժամը մեկ #COVID_19-ից մահանում է մոտ երկու մարդ». Արմեն Սողոյան

«Հայաստանում յուրաքանչյուր ժամը մեկ Covid-ից մահանում է մոտ երկու մարդ, մինչդեռ ծնելիության ցուցանիշներն ավելի ցածր են»,- այս մասին «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտնել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Նրա խոսքով՝ Covid-ն ախտահարում է մարդու բոլոր օրգան համակարգերը, այդ թվում կենտրոնական նյարդային համակարգը, իսկ մարդու հոգեկանը կենտրոնական նյարդային համակարգի հատկանիշներից է։
     Եթե միկրոսնուցման մակարդակով ախտահարվում է նաև ուղեղը, ապա այստեղ կարող է տեղի ունենալ հոգեկանի խանգարումներ՝ սկսած ճանաչողական ֆունկցիաների ընկճումից, եզրահանգումներ անելու դժվարություններից, մինչև հիշողության վատացում, համի, հոտի աղավաղումներ, ընդհուպ մինչև համի և հոտի հալյուցինացիաներ, ինչպես նաև կարող են սրվել տարբեր տեսակի հիվանդությունները։

2532 | 0
Facebook