Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր ազգին և ժողովրդին միայն կրթվելը կփրկի». Արթուր Թովմասյան

17:48, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
«Մեր ազգին և ժողովրդին միայն կրթվելը կփրկի». Արթուր Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեք լինենք անկեղծ, մեր Ազգին և ժողովրդին միայն կրթվելը կփրկի: Մեր հիմնական դժբախտությունների և խնդիրների պատճառը ժողովրդի գերակշիռ հատվածի անկիրթ, մեր մշակույթից հեռու լինելն է։ Ցավով եմ նշում, բայց նաև անհայրենիք: Մենք մեր եսից այն կողմ ոչինչ չենք տեսնում ու գլուխ գովալով էշներս առաջ ենք քշում: Մեր վատը նրանում է, որ առաջին հնարավորության դեպքում պատրաստ ենք հայրենիքը լքել, գնալ երկրից, գլուխներս ազատել մեր երկրի առջև ծառացած խնդիրներից, հեռվից նայել ու Հայրենիք պաշտել, սիրել ու խորհուրդն էր տալ: Օտար ափերում ծվարած հայ էրեխեքին տալիս են հայկական դպրոց ու պարի, ու տարին մեկ կամ երկու անգամ տուրիստի դեմքով գալ մի կուշտ փորով հաց ուտելու ու փնթփնթալու, թե էս ինչ ա ստեղ կատարվում: Ու ավելի վատը նա է, որ գտնվելով Հայաստանից դուրս (օրինակ Ռուսաստանում) սկսում են նաև փնովել այդ նույն Ռուսաստանը, որ նրանց ընդունել, կերակրել և փող աշխատելու հնարավորություն տվել, սա էլ է մեր ժողովրդի մի հատվածին բնորոշ հատկանիշ «որտեղ հաց՝ էնտեղ կաց», «ուտել և ուրանալ», ցավալի է, բայց փաստ: Մի վիրավորվեք, իմ խոսքերը կարող են կոպիտ կամ վիրավորական լինել, բայց ես ոչ մեկին վատը չեմ ցանկանում, ես ուղղակի ճշմարտությունն եմ ասում ու սա է փաստը, որ բոլորիս մեջ էլ կա: Ու ցավը նրանում է, որ սենց էլ մենք ուզում ենք Երկիր ունենալ: Չենք ունենալու...
     Հ.Գ. Եղի՛ր անկախ հոգեպես: Եվ ոչ մի տուրք այնպիսիների ազդեցության, որոնք ավելի բարի չեն, արի չեն, անձնվեր չեն քեզնից: Հեռո՛ւ բանուկ ուղիներից, նրանցից, որոնք անընդունակ են խանդավառության. աշխարհն առաջ հրող լծակն է խանդավառությունը: Եվ նրանցից, որոնք հաճախ են գործածում դժվար և անկարելի բառերը: ՆԺԴԵՀ»:

2779 | 2
Facebook