Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոլումբիայում ձերբակալել են ամենափնտրվող թմրավաճառին

21:36, կիրակի, 24 հոկտեմբերի, 2021 թ.
Կոլումբիայում ձերբակալել են ամենափնտրվող թմրավաճառին

Կոլումբիայի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրի ամենափնտրվող թմրավաճառին, հաղորդում է Associated Press-ը:

Նախագահ Իվան Դուկեն Դաիրո Անտոնիո Օսուգիի ձերբակալությունը համեմատել է Պաբլո Էսկոբարի ձերբակալության հետ։

Թմրավաճառն առավել հայտնի է Օթոնիել կեղծանունով։ Նա Պարսից ծոցի կլանի ղեկավարն է, երկար ժամանակ ընդգրկված է եղել Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության կողմից ամենափնտրվող հետախուզվողների ցուցակում: Նրան «որսալու» համար առաջարկվել է 5 միլիոն դոլար պարգևավճար։

12098 | 0
Facebook