Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընդդեմ վ̶ա̶կ̶ց̶ի̶ն̶ա̶ց̶ի̶ա̶յ̶ի̶ ձմեռային անվադողերի պարտադրանքի». Իոաննիսյան

03:18, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
«Ընդդեմ վ̶ա̶կ̶ց̶ի̶ն̶ա̶ց̶ի̶ա̶յ̶ի̶ ձմեռային անվադողերի պարտադրանքի». Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդեմ վ̶ա̶կ̶ց̶ի̶ն̶ա̶ց̶ի̶ա̶յ̶ի̶ ձմեռային անվադողերի պարտադրանքի.
     1. Ձմեռային անվադողերի անցումը չի երաշխավորում, որ չեք վթարվի։ Եղել են դեպքեր, որ ձմեռային անվադողերով մարդիկ վթարվեն ու մահանան։
     2. Սահմանադրությամբ նախատեսված չի, որ մենք պարտավոր ենք մեր հաշվին ձմեռային անվադողեր առնենք, ի՞նչ իրավունք ունի պետությունը մեզ արգելի, որ ձմեռը ամառային անվադողերով վարենք։
     3. Եթե պետությունը չի թողում, որ ամառային անվադողերով երթևեկենք, ապա թող մեր տաքսիի համար վճարի։
     4. Բոլորս ունենք ծանոթ վուլկանիզատորշիկ, ով ինքն էլ ձմեռն ամառային անվադողերով է երթևեկում։
     5. Եթե մի անգամ ձմռանն ամառային անվադողով վթարվել ես, ապա հո նույն շառը նորից չի գա, երկրորդ անգամ էլ հո չե՞ս վթարվի։
     6. Անվադող արտադրող կորպորացիաներն այս ամենը հորինել են, որ փող աշխատեն։ Ինչո՞ւ են գաղտնի պահում ձմեռային անվադողերի բաղադրությունը։
     7. Բա ինչո՞ւ է ձմեռային անվադողերի նշանը` եռանկյունիի մեջ նկարված փաթիլը, չափազանց նման Մասոնների նշանին։
     8. Ի վերջո, եղել են դեպքեր, որ անվադողերը փոխելու համար վուլկանիզացիա գնալուց մարդիկ վթարվել են ու մահացել»։

5078 | 6
Facebook