Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Մենք դուրս ենք գալու այս հերթական «բաբելոնյան աշտարակաշինությունից». Կարին Տոնոյան

19:36, կիրակի, 24 հոկտեմբերի, 2021 թ.
«Մենք դուրս ենք գալու այս հերթական «բաբելոնյան աշտարակաշինությունից». Կարին Տոնոյան

5165» շարժման առաջնորդ, զոհված հերոսի մայր Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմության մեջ չկան անհայտներ, կան օրինաչափություններ ու հստակ ուղերձներ.....
     Արդեն մեկ ամիս է՝ տենդագին ուսումնասիրում եմ հին աշխարհի պատմությունը և փորձում մարդկության անընդհատ կրկնվող պատմության մեջ տեսնել, գտնել իրադարձային օրինաչափություններն ու հնարավոր ելքերը....
     Ուսումնասիրություններս դեռ շարունակվում են, բայց արդեն շատ բաներ գտել եմ.... Հիմա երկար չեմ գրի, դա հետո, երբ կարծիքներս համոզմունք դառնան, բայց հիմա մի բան եմ հասկացել՝ Հայն ու Հայաստանը միշտ համամարդկային քաղաքակրթական իրադարձությունների մաս են կազմել ու միշտ հարատևել, թեև տվել են անասելի մեծ կորուստներ՝ տարածքային, մարդկային, բարոյահոգեբանական ու արժեհամակարգային: Եվ հիմա էլ, համոզված եմ, մենք դուրս ենք գալու այս հերթական «բաբելոնյան աշտարակաշինությունից», ինչպես ծրագրի հեղինակներից մեկը՝ լտպ-ն էր հայտարարում, նեռն այնքան վախենալու չէ, որքան մենք ենք նրան պատկերացնում... Այսօր որքան էլ ծանրագույն է մեր վիճակը, ծանր է նաև համայն մարդկության վիճակը, և մի բան օրինաչափորեն հստակ է՝ այս վիճակից մեզ կարող են դուրս բերել միայն այն ուժերը, որոնք ամեն առումով «մաքուր են», ինչպես Նոյն ու Հայկը»:

Աղբյուրը` Կարին Տոնոյան
| | |
2807 | 0
Facebook