Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը չեմպիոն ունի Բուդվայում՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

21:48, շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ.
Հայաստանը չեմպիոն ունի Բուդվայում՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Հայաստանը չեմպիոն ունի Բուդվայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան։

«Պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող Սամվել Պողոսյանի սան 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, ով առավելության հասավ բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիռովի նկատմամբ։ Մեր չեմպիոնին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով այս օրերին մեր մարզիկների կողքին էր»,- նշված է հաղորդագրության մեջ։

3199 | 0
Facebook