Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է

20:36, շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ.
Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրառումը․ «Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Ստեփանավանի կենտրոնական գրասենյակում քննարկել ենք առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր:
     Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է: Մեր համակիրներին ներկայացրել եմ մեր կողմից իրականացվող ծրագրերը` ընդգծելով Արմեն Գրիգորյանի ներդրումը դրանց հաջողության մեջ։
     Այնուհետև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի, Լոռու փոխմարզպետի և համայնքի ղեկավարի թեկնածուի ուղեկցությամբ շրջեցինք Ստեփանավանում, զրուցեցինք բնակիչների հետ: Այս ձևաչափով առաջիկայում նոր հանդիպումներ նույնպես նախատեսվում են»:

2893 | 0
Facebook