Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՆԱՏՕ-ն, երբ փորձում է Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները, կշտամբանքի է արժանանում իշխանության բացառիկ կերպարների կողմից»․ Գ․ Գալստյան

01:18, կիրակի, 24 հոկտեմբերի, 2021 թ.
«ՆԱՏՕ-ն, երբ փորձում է Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները, կշտամբանքի է արժանանում իշխանության բացառիկ կերպարների կողմից»․ Գ․ Գալստյան

Քաղաքագետ Գևորգ Գալստյանի գրառումը․ «Ավանակության հասնող հակատրամաբանություն.
     ՀԱՊԿ-ը ունենալով Հայաստանի հանդեպ պարտավորություն` մատը մատին չտվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց այս իշխանությունը ՀԱՊԿ-ից կառչած մնաց և անմեղսունակին հատուկ հրճվանքով խոսում էր ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանալու մասին: ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ ափսոսանքի խոսք չասաց կատարվածի վերաբերյալ:
     Դեռ չասած, որ ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանն ու Բելառուսը օգնեցին Թուրքիային ու Ադրբեջանին։
     ՆԱՏՕ-ն, որ ոչ մի պարտավորություն չուներ և չունի Հայաստանի նկատմամբ, բայց հիմա կարևոր մակարդակներով փորձում է Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները, կշտամբանքի է արժանանում իշխանության բացառիկ կերպարների կողմից:
     Հ. Գ. Բայց այնուամենայնիվ ինձ հետաքրքրում է, թե Անդրանիկ Քոչարյանն ու Արսենյանը ի՞նչ են խոսել Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ.... կամ ավելի ճիշտ` ի՞նչ կարող էին խոսել այդ «մտքի գիգանտները» ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ...»։

Աղբյուրը` Գևորգ Գալստյան
3984 | 1
Facebook