Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է

18:18, շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ.
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է։ Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք՝ Հայրապետյանը ձերբակալվել էր երեկ: Նա մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Թե կոնկրետ ի՛նչ դեպքի մասին է խոսքը, նախաքննական մարմինը չի բացահայտում:

4109 | 0
Facebook