Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ներկաներից մեկն ապտակել է նորանշանակ նահանգապետին». Տիգրան Դավուդյան

16:18, շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ.
«Ներկաներից մեկն ապտակել է նորանշանակ նահանգապետին». Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապտակ Ատրպատականի նոր նահանգապետին։ Այսօր Իրանի Թավրիզ քաղաքում, նոր նահանգապետի ներկայացման ժամանակ ներկաներից մեկն ապտակել է նրան։ Նորանշանակ նահանգապետ Աբեդինի Խոռամն իրեն պահել է հանգիստ, շարունակել է իր ելույթը և հայտնել է, որ ներում է ապտակողին։ Թավրիզի դատախազը հայտնել է, որ կքննի դեպքը։ Ըստ երևույթին ապտակողը գնդապետ է. նոր նահանգապետը հեղափոխության պահակազորի գեներալ է և նախկինում նույն նահանգում աշխատել է որպես զորքերի հրամանատար։ Ատրպատականի մի շարք թուրքախոս բնակիչներ նախապես քննադատել էին ներքին գործերի նախարարի որոշումը` այս նշանակման կապակցությամբ։ Լուրը հաղորդել է Իրանի IRNA պաշտոնական լրատվականը»:

5880 | 0
Facebook