Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի հոշոտման գործընթացը նոր փուլ է մտնում». Լևոն Շիրինյան

15:18, շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ.
«Հայաստանի հոշոտման գործընթացը նոր փուլ է մտնում». Լևոն Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը գրում է. «Հայրենակի՛ց և աշխարհի քաղաքակիրթ մարդկությո՛ւն, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության հոշոտման ու պետականության քայքայման գործընթացը նոր փուլ է մտնում. հետպատերազմյան Հայաստանի Հանրապետությունը ոխրիմ բարեկամների և ոխերիմ թշնամիների կողմից ծվեն ծվեն անելու փորձ է կատարվում: Դեպի Թուրան արշավանքը նոր թափ է ստանում՝ սպառնալով ոչ միայն հայ ժողովրդի պետականությանը, այլ նաև համաշխարհային քաղաքակրթությանը:
     Դժբախտությունն այն է, որ այս քաղաքականության ակունքներում Կրեմլի տիրակալն է, իսկ քարոզչական առաջնագծում` ծագումով հայ, սակայն հայկական ինքությունը վաղուց կորցրած խղճուկ մի խումբ: Կրեմլի թելադրանքով Ադրբեջանի թյուրքական պետականությանն է փոխանցվում Հայաստանի Հանրպետության միջազգայնորեն ճանաչված, ռազմավարական նշանակության ահռելի մի տարածք: Հայաստանին պարտադրվում է ռուս-թուրքական շահերը սպասարկող, սակայն տարածաշրջանի անվտանգությունը խաթարող մի իրողություն, մինչդեռ նշված սպառնալիքների չեզոքացման և Հայաստանի Հանրապետության և բովանդակ հայ ժողովրդի շահը արտացոլում է Սյունյաց «Հարավ-հյուսիս» մայրուղին: Ինքնին հասկանալի է, որ տվյալ մայրուղին հեռացնում է մահացու սպառնալիքը նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Հնդկաստանի և Արաբական աշխարհի որոշ երկրներից: Այդուհանդերձ, վիճակը անհուսալի չէ և անհուսալի չէ հայ ժողովրդի միասնական կամքի պարագայում, մանավանդ, որ թուրանական ռուս-թուրքական գործընթացը համահունչ չէ նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների կենսական շահերի հետ:
     Ուստի այս պահից իսկ համաշխարհային հայությունը և նրա բարեկամները, ընտրելով՝ «Ձեռներդ հեռու Հայաստանի Հանրապետությունից» կարգախոսը, պետք է պահանջեն Կրեմլից զսպել և չափավորել Ադրբեջանի ազգայնամոլ իշխանության ախորժակը և, ի վերջո, կատարել Հայաստանի Հանրապետության իբրև թե դաշնակցի պարտականությունները:
     Ի գո՛րծ, քույրեր և եղբայրներ, տիկնայք և պարոնայք»:

Աղբյուրը` Լևոն Շիրինյան
5717 | 2
Facebook