Խնդրում ենք սպասել...

Համացանց

Yerevan Open. Արման Միքայելյանն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

13:36, շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ.
Yerevan Open. Արման Միքայելյանն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնում է. «Ավարտվեց շախմատի Yerevan Open միջազգային երրորդ մրցաշարը:

Այս տարի Երևանի բաց առաջնությանը մասնակցում էր ավելի քան 300 մարզիկ՝ 13 երկրից: 9 տուր տևած թեժ պայքարի արդյունքում 3 շախմատիստ վաստակեց 7.5-ական միավոր: Այսպես, վերջին տուրում Նարայանանն ու Պուրանիկ Աբհիմանյուն ոչ-ոքի խաղացին. վերջինս լրացուցիչ արդյունքներով դարձավ մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրեց Վիտալի Սիվուկը՝ Ուկրաինայից, որը պարտության մատնեց Գիգա Քուփարաձեին։ Իսկ պատվավոր երրորդ հորիզոնականն էլ զբաղեցրեց Արման Միքայելյանը. վերջին տուրում հայ շախմատիստը առավելության հասավ Կարտիկ Վենկատարամանի նկատմամբ: Մրցաշարի B խմբում վաստակած 8 միավորով հաղթեց Արամ Վարդանյանը»:

4372 | 0
Facebook