Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդը. «Հրապարակ»

10:06, շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ.
Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդը. «Հրապարակ»

«Արդեն գրել ենք, որ Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո համակարգում կադրային ջարդ է սկսել: Ընդ որում, հեռանում կամ հեռացվում են հիմնականում փորձառու, գրագետ կադրերը: ՊԵԿ-ից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ 104 աշխատող հեռացել է ՊԵԿ-ից` սեփական դիմումի համաձայն: Մասնավորապես տեղեկացանք, որ Բադասյանը` ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո, աշխատանքից հեռացրել է Արթուր Վանեցյանի մորեղբորը` Արամ Ազարյանին, որը մաքսային վարչությունում բաժնի պետ էր աշխատում»,- գրում է «Հրապարակ»-ը:

«Աշխատանքից ազատվել է նաև ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին` Արմեն Նանյանը, որը 2018 թվականից զբաղեցնում էր մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետի պաշտոնը»,- հավելում է թերթը:

Մանրամասները՝ այսօրվա համարում:

5917 | 1
Facebook