Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում 2 փաստաթուղթ են ստորագրելու

22:12, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում 2 փաստաթուղթ են ստորագրելու

Նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկացել է դիվանագիտական վստահելի աղբյուրներից:

«Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ:

Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջեւանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Նոյեմբերի 9-ը հատուկ է ընտրվել: Անցյալ տարվա՝ 2020թ այդ օրը, Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իսկ շաբաթների ընթացքում հայկական ուժերը դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմաններ»,- գրել է լրատվականը։

10323 | 4
Facebook