Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ե՞րբ կվերջանա, կամ կթուլանա համաճարակը Հայաստանում»․ օգտատերը՝ Արսեն Թորոսյանին

19:54, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
«Ե՞րբ կվերջանա, կամ կթուլանա համաճարակը Հայաստանում»․ օգտատերը՝ Արսեն Թորոսյանին

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ազատության» ֆեյսբուքյան եթերում պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե արդյոք ե՞րբ կվերջանա, կամ կթուլանա համաճարակը Հայաստանում, ասաց․ «Երբ որ, կախված՝ վերարտադրողական վարակի ցուցանիշից, կունենանք պատվաստումների կամ, ընդհանրապես, պատվաստված ազգաբնակչության տոկոս, որից ավել չի տարածվի։ Հիմա, ՔՈՎԻԴ-ի դեպքում, էդպես վերջնական թվեր չկան, բայց օրինակ, կարմրուկի դեպքում, որն, ի դեպ, ավելի վարակիչ է, քան ՔՈՎԻԴ-ը, մենք գիտենք, որ 95 տոկոսը դա ցանկալի ցուցանիշ է, որպեսզի վարակի շղթաներն այնքան կոտրվեն, որ վարակը չտարածվի, մնա մեկուսացված մի տեղում և դուրս չգա։ ՔՈՎԻԴ-ի դեպքում՝ 90 տոկոսի մասին խոսելն, իհարկե, վաղ է, քանի որ մենք դեռ չունենք երեխաների համար հաստատված պատվաստանյութ»,- ասաց նախկին նախարարը։

7580 | 0
Facebook