Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ում չկա «ՔՊ» ուժ, կա Նիկոլ Փաշինյան, որը դեռ կարողանում է խաբել մարդկանց». Քրիստինե Վարդանյան

13:42, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
«ՀՀ-ում չկա «ՔՊ» ուժ, կա Նիկոլ Փաշինյան, որը դեռ կարողանում է խաբել մարդկանց». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով մի շարք համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին, ասել է. «Իշխանությունը փորձելու է իր պարտությունը ներկայացնել որպես ժողովրդավարության հաղթանակ: Գորիսում մարդիկ իրենց քվեով պատասխանել են այն մեղադրանքներին, որոնք առաջադրված էին Առուշանյանին: ՀՀ-ում չկա ՔՊ ուժ, ՀՀ-ում կա Նիկոլ Փաշինյան, որը դեռ կարողանում է խաբել մարդկանց, բայց ամեն անգամ՝ ավելի քիչ թվով մարդկանց: Փաստացի, որտեղ Փաշինյանը չի գնում իր դեմքով, պոպուլիզմով չի կարողանում մարդկանց խաբել, ունենում ենք այսպիսի տվյալներ»:

Քրիստինե Վարդանյանի ասուլիսը
3120 | 2
Facebook