Խնդրում ենք սպասել...

Համացանց

«3+3-ի մասին Զախարովայի հայտարարությունը հետաքրքիր է». Հակոբ Բադալյան

23:06, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
«3+3-ի մասին Զախարովայի հայտարարությունը հետաքրքիր է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «3+3-ի մասին Զախարովայի հայտարարությունը բավականին հետաքրքիր է: Նա ասում է՝ իրականում թուրքերի ու ադրբեջանցիների միտքն է, բայց ամերիկացիները չգիտես ինչու մեր վրա են գցում (ռուսների), իբր մենք (ռուսները) ենք ուզում:
     Ինչպես եմ ես հասկանում նրա խոսքի տողատակը: Հասկանում եմ ակնարկ թուրքերի ու ադրբեջանցիների հասցեով, որ՝ ձեզ դա եթե պետք է, դուք էլ գնացեք ամերիկացիների հետ պայմանավորվեք, մենք (ռուսները), մտադիր չենք այդ հարցը դարձնել ամերիկացիների հետ սակարկության առարկա և ինչ որ բան զիջել «չխանգարելու» դիմաց:
     Ռուսները թեման վերցրել են, քննարկում են, բայց բոլորովին մտադիր չեն «պայքարել» դրա համար: Նրանք չունեն դրա կարիքը, նրանց խնդիրը Կովկասում «առանձնահատուկ» դերի ճանաչման հասնելն է, իսկ 3+3-ն իրականում ֆորմալացնում է նրանց հետ թուրքերի և իրանցիների հավասարությունը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
4428 | 0
Facebook