Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդիկ վերջին հացի փողը տալիս են թեստին». Մհեր Մկրտչյան

14:12, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
«Մարդիկ վերջին հացի փողը տալիս են թեստին». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. մարդու անձնական որոշումն է, իսկ աշխատանքից ազատելու սպառնալիքը, 14 օրը մեկ չթեստավորվելու հետևանքով, անօրինական է:

Հայ մարդը չի կարող երեխու բերանից կտրի հացը և ասի` պապան (կամ մամամ) առողջապահության տոտայի համար պետք ա թեստ հանձնի:

Օրինակ՝ թատրոններում մարդիկ ստանում են 60.000-70.000 դրամ ու հիմա նիկոլի համակարգն անգործ թողնելու սպառնալիքներով «ճզմում» ա նրանց: Մարդիկ վերջին հացի փողը տալիս են թեստին:

Հարգելի՛ մեր ընտրած պատգամավորներ, սխալ բան չեմ անում, չէ՞, երբ դիմում եմ ձեզ: Ոչ մեկին չեմ վիրավորում, չէ՞... Գիտեմ, որ բան փոխել չեք կարող: Բայց փորձ արեք` մարդիկ կհասկանան, որ իրանք կան ձեր կյանքում:

Փոքրիկ մանրուքները հաճախ զգացմունք ու վերաբերմունք են ձևավորում: Ու մի օր հենց այդ մանրուքներն են լուծում մեծ հարցեր: Նաև ձեզ համար անհրաժեշտ հարցեր»:

Աղբյուրը` Մհեր Մկրտչյան
3595 | 2
Facebook