Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանը մեկուսացել է թիմից. «Հրապարակ»

09:24, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
Փաշինյանը մեկուսացել է թիմից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ մեկուսացել էր` չէր շփվում թիմի հետ: Անգամ ՏԻՄ ընտրություններից հետո չէր հավաքել թիմին, որ «դուխ» տար և կատարվածը վերլուծեր։

Միակ մարդը, ով վերջին շաբաթներին ելումուտ է անում և անմիջական կոնտակտ ունի նրա հետ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է։ Նա գրեթե ամեն օր երեկոյան հյուրընկալվում է կառավարական առանձնատանը և մի քանի ժամ առանձնանում նրա հետ։ Թե ինչու հենց Ռուբինյանը, և ինչ հարցեր են ժամերով քննարկում, մեր աղբյուրները չգիտեն: Ենթադրում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապը նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փոխարեն այժմ ապահովում է Ռուբեն Ռուբինյանը, բայց դա ընդամենը վարկած է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

9868 | 0
Facebook