Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ են սովորողներին պարտադրում մասնագիտության հետ որևէ առնչություն չունեցող այլ առարկաներ անցնել». Գ. Թադևոսյան

03:24, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
«Ինչո՞ւ են սովորողներին պարտադրում մասնագիտության հետ որևէ առնչություն չունեցող այլ առարկաներ անցնել». Գ. Թադևոսյան

Դասախոս Գագիկ Թադևոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Այն ժամաքանակները, որ հայաստանյան բուհերում (առանց բացառության) հատկացվում են մասնագիտական դասընթացների դասախոսություններին և գործնական-լաբորատորներին, խիստ անբավարար են մասնագետ դառնալու համար։
     Ինձ համար բացարձակ անհասկանալի է, օրինակ, ինչու են սովորողներին պարտադրում հայոց լեզու, հայոց պատմություն, քաղաքագիտություն և մասնագիտության հետ որևէ առնչություն չունեցող այլ առարկաներ անցնել ոչ մասնագիտական բաժիններում։
     Երիտասարդը բուհ դիմում է կոնկրետ մասնագիտության գծով մասնագետ դառնալու համար։ Ինչ՞ու եք նրան ծանրաբեռնում զանազան, մասնագիտության հետ որևէ կապ չունեցող առարկաներով։ Ինչո՞ւ։
     ՀԳ․ Ի դեպ մասնագիտական դասընթացների նվազագույն ժամաքանակները (առանց ինքնուրույն աշխատանքներին հատկացվող ժամերի հաշվառման) չպետք է պակաս լինեն 64 ժամից»։

4038 | 1
Facebook