Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շոուն շարունակվում է». Արմեն Աշոտյան

13:00, հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
«Շոուն շարունակվում է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Շոուն շարունակվում է։ Առավոտյան մի այսպիսի գրություն են ուղարկել ոստիկանությունից, որը ո՛չ հրավեր է, ո՛չ ծանուցագիր։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չի։ Բլանկի վրա նշված համարով փաստաբանիս կապվել չհաջողվեց, ուստի այստեղ գրեմ, մեկ է, կարդում են։ Հասկանալով, որ այս ամբողջ աբսուրդը ոչ թե ոստիկանության, այլ հողատուի մեղքով է, ես բացարձակ խնդիր չունեմ նրանց հանդիպելու, բայց այսօր ու այդ ժամին ինձ հարմար չէ։

Ուստի անմիջապես կապվեք կա՛մ իմ, կա՛մ իմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ՝ այդքան բաղձալի հանդիպումը կազմակերպելու համար։

Տեղադրում եմ նաև իմ այն գրառումը, որից այդքան նեղվել է հողատուն։ Կրկին վայելեք»։

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
6771 | 1
Facebook