Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

12:00, հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել. «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ասատուր Վարդանյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարոս Սիմոնյանին ազատել Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- մասնավորապես նշվում է վարչապետի որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ Արշակ Ասլանյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Ասլանյանին նշանակել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ»:

4099 | 1
Facebook