Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 2603 և մահվան 32 նոր դեպք

11:06, հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 2603 և մահվան 32 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 288 906 դեպք, որոնցից 257 352-ը՝ առողջացած, 5902-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 940 194 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 14 928 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք: Ունենք 827 առողջացած, 32 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1243 է»:

2635 | 0
Facebook