Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Միացյալ Նահանգները Հայաստանում հետընթաց է տեսնում. «Հրապարակ»

09:36, հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
Միացյալ Նահանգները Հայաստանում հետընթաց է տեսնում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վերջին ամիսներին ակնհայտորեն աճում է արևմտյան իշխանությունների և միջազգային կառույցների դժգոհությունը ՀՀ իշխանությունների վարքագծից: Դա երևում է սորոսական շրջանակների դժգոհություններից և արևմտյան ֆինանսավորմամբ աշխատող ԶԼՄ-ների պահվածքից, որոնք պրոնիկոլական կեցվածքից անցում են կատարել իշխանություններին խիստ քննադատելու գծին: Բայց այլ ապացույցներ էլ կան:

Մենք տեղեկացանք, որ վերջին շրջանում ԱՄՆ դեսպանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ, այդ թվում` քաղհասարակություն, ընդդիմություն, և չի թաքցնում իրենց դժգոհությունն այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում: Գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության ասպարեզում Հայաստանը լուրջ հետընթաց է գրանցում: Իսկ մտահոգությունները մի քանի ուղղությամբ են, նախ` խոսքի ազատության հետ կապված հարցերում: ԱՄՆ իշխանությունները տարակուսած են, որ զրպարտությունը և վիրավորանքը մեզանում քրեականացվել են, և բարձրացվել են տուգանքների չափերը: Նրանք խնդիր են տեսնում Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծի հետ կապված»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4942 | 0
Facebook