Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

«Ֆեյսբուքյան գրառման համար ԱԱԾ-ն եկել է իմ հայրական տուն. չեմ լռելու». Աշոտյան

22:06, չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
«Ֆեյսբուքյան գրառման համար ԱԱԾ-ն եկել է իմ հայրական տուն. չեմ լռելու». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Քիչ առաջ հայրական տնից զանգեց եղբայրս և հայտնեց, որ այս ուշ ժամին Էրեբունու ոստիկանական բաժնից մեր տուն են եկել ոստիկաններ, որոնց այցելության հիմքում չեղած ԱԱԾ-ի կողմից իմ ֆեսբուքյան գրառումներից մեկի վերաբերյալ ինչ-որ գրություն է։
     Պատկերացրեցիք, չէ՞, թե ինչու՞ է մեր երկիրն այս վիճակում։
     Երկրի հազար ու մի անվտանգային խնդիրները թողած, ազգային դավաճանությանը աջակցող գործիքի վերածված ծառայությունը զբաղվում է իմ ստատուսներով։
     Այդքանը հերիք չի, դեռ մի հատ էլ իրենց աբսուրդային գրությունը ոստիկանություն ուղարկելիս ԱԱԾ-ն չգիտի, որ ես 10 տարի է արդեն այլ հասցեով եմ մշտապես բնակվում, ու գիշերը մարդ է ուղարկում իմ հայրական տուն։
     Այ, ձեր հանձնած հողերը ձեր գլխին։
     Չնայած, չեմ զարմանում։ Ուղիղ մեկ տարի առաջ իմ ծառայության ընթացքում բոլոր պրոբլեմները թողած՝ Ռազմական ոստիկանությունն էր եկել հորս տուն՝ ինձ իբր զորամասից ապօրինի բացակայելու համար, ձերբակալելու նպատակով։
     Իսկ մեկ օր անց նույն Ռազմականը գիշերվա կեսին եկավ Սիսիանի հոսպիտալ՝ կապիտուլյանտի կնոջ և ավագ դստեր պատերազմյան օրերի զառանցանքները չորելու համար։
     Ալիևի անձնական օգտագործման նոլդուի վերածված հողատու, այս ամենի ԻՄԱ՞ՍՏԸ:
     Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух»:

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
| | |
5395 | 1
Facebook