Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ահա թե ինչն է հիմա ռուսներին ծայր աստիճան նյարդայնացնում». Թորոս Ալեքսանյան

20:30, չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
«Ահա թե ինչն է հիմա ռուսներին ծայր աստիճան նյարդայնացնում». Թորոս Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն ու հայ ժողովրդին միշտ որպես մանրադրամ օգտագործող ռուսները ասում էին, որ ինչ էլ հայերի հետ անենք, միևնույնն է նրանք ոչ մի ձևով չեն կարողանա հակադրվել մեզ, որովհետև շրջապատված են թուրք-ադրբեջանական տանդեմով, արևմուտքն էլ միշտ կրավորական դիրքորոշում ունի հայերի հանդեպ, մի խոսքով՝ куда они денутся эти армяни.
     Բայց Իրանի՝ խաղի մեջ մտնելը ռուսներին փաստի առաջ է կանգնեցնում, այսինքն, պարզվում է, որ հայերի վիճակը անելանելի չի, ու նրանք կարող են դաշնակից ունենալ:
     Ահա թե ինչն է հիմա ռուսներին ծայր աստիճան նյարդայնացնում, նրանց միակ հույսը հիմա հայ ժողովրդի ոչադեկվատությունն է ու դավաճանների անասելի մեծ քանակն է, հետևաբար իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի հայությանը պահեն տգիտության ու ոչ ադեկվատ վիճակի մեջ, և ավելի մեծ եռանդով կլծվեն հայազգի ու հայանուն դավաճանների բուծման գործին»:

4874 | 0
Facebook