Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարալ Նաջարյանը քրոջ հետ վթարի է ենթարկվել

20:00, չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
Մարալ Նաջարյանը քրոջ հետ վթարի է ենթարկվել

Ժամեր առաջ Մամուլի շենքի դիմաց՝ Արշակունյաց պողոտայում, իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ ուղևորատար միկրոավտոբուս:

«Գազելի» ուղևորներից են եղել մի քանի ամիս առաջ ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանահայ Մարալ Նաջարյանը և նրա քույրը: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է Մարալի քույրը՝ Անի Նաջարյանը: Վթարից հետո քույրերը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն որևէ լուրջ վնասվածք չունեն: Հիվանդանոցում անհրաժեշտ բժշկական զննումն անցնելուց հետո դուրս են գրվել:

9981 | 0
Facebook