Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լավրովի ակնարկի խորքում թերևս այն է, որ իրականում հենց «հնգյակն էլ որոշում» է». Հակոբ Բադալյան

14:42, չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
«Լավրովի ակնարկի խորքում թերևս այն է, որ իրականում հենց «հնգյակն էլ որոշում» է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. ««Էրդողանի պերճախոսությունը քաջ հայտնի է»,- ասում է Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ՄԱԿ ԱԽ հինգ անդամների մասին Էրդողանի հայտարարությանը: Իսկ Էրդողանը հայտարարել էր՝ Անգոլայում, որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները չէ, որ պետք է որոշեն աշխարհի ճակատագիրը:

Լավրովի արձագանքն այստեղ էական է այն առումով, որ հնգյակով նոր աշխարհակարգ քննարկելու առաջարկը եկել էր հենց Ռուսաստանից՝ 2020 թվականի սկզբին, ընդ որում, այն ժամանակ, երբ Սոլեյմանիի սպանությունից հետո ՌԴ ու Թուրքիայի միջև սրվեց իրավիճակն Իդլիբում:

Պուտինի առաջարկը ՄԱԿ ԱԽ հնգյակում չարժանացավ ակտիվ ուշադրության: Բայց, Էրդողանի անդրադարձը թերևս վկայում է, որ այդուհանդերձ կան որոշակի տրամադրություններ: Այլապես ինչո՞ւ նա պետք է անդրադառնա մի թեմայի, որը չկա:

Ահա այդ համատեքստում էլ Լավրովի արձագանքը՝ Էրդողանի պերճախոսությունը, թարգմանաբար նշանակում է թերևս՝ Էրդողանի «պոռոտախոսություն» կամ «մեծախոսություն»: Այլ կերպ ասած, Լավրովի ակնարկի խորքում թերևս այն է, որ իրականում հենց «հնգյակն էլ որոշում» է: Այլ հարց է, թե որ հարցում հնգյակն ինչ որոշման է գալիս, իսկ որում՝ չի գալիս: Բայց Լավրովի ակնարկը թերևս հայտնի խոսքի համատեքստում է՝ Թուրքիայի «խաղը մինչև հնգյակի մարագ հասնելն» է»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
3303 | 0
Facebook