Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է․ մանրամասներ՝ «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վթարից

12:06, չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է․ մանրամասներ՝ «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վթարից

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ:

13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության»:

6597 | 0
Facebook