Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես չեմ պնդում, որ բարձրանալու է»․ ՀԾԿՀ նախագահը՝ հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացման մասին

11:46, չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
«Ես չեմ պնդում, որ բարձրանալու է»․ ՀԾԿՀ նախագահը՝ հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացման մասին

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ջրի սակագնի փոփոխություններին, նշեց, որ հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել ջրի գինը։

Հարցին՝ Դուք պնդո՞ւմ եք, որ ջրի սակագինը բարձրանալու է, պաշտոնյան ասաց․ «Ես չեմ պնդում, որ բարձրանալու է, ես ասում եմ՝ քննարկում ենք առաջարկ, որպեսզի ունենանք 10 տարվա կայուն գնային քաղաքականություն»։

ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ բարձրացման հայտը եղել է 43 դրամ՝ գործող 180-ի նկատմամբ։ «Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի մրցույթով հաղթած բազիսային գինը 2022 թվականի համար արդեն 214 դրամ էր։ Մենք հիմա վերցնում ենք 214 դրամը և վրան ավելացնում այդ ճշգրտման գործակիցները»։

Սոցիալապես անապահով սպառողերի համար կգործի գործող 180 դրամ սակագինը․ «Մնացած սպառողների համար առաջարկում ենք այլևս բյուջեից վարձակալության վճարի նվազեցումներ, սուբսիդիաներ չանել, այլ ընդամենը 10 տարվա համար կայուն գնային քաղաքականություն ունենալ։ Նրանց համար կսահմանվի 200 դրամ սակագին»,- ասաց Գ․ Բաղրամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ես չեմ պնդում, որ բարձրանալու է, ես ասում եմ՝ քննարկում ենք առաջարկ»․ ՀԾԿՀ նախագահը՝ ջրի սակագնի մասին
3759 | 0
Facebook