Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պայթյուն՝ Դամասկոսի կենտրոնում․ զոհվել է 14 սիրիացի զինվորական

11:00, չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
Պայթյուն՝ Դամասկոսի կենտրոնում․ զոհվել է 14 սիրիացի զինվորական

Ահաբեկիչները ականապատել և պայթեցրել են սիրիական բանակի ավտոբուսը Դամասկոսի կենտրոնում. 14 զինվոր զոհվել է, երկուսը վիրավորվել են. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը:
     Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ռաիս կամրջի մոտ հայտնի «Լեդի Ռոուզ» հյուրանոցի մոտ:

«Ռազմական տրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս է եկել ընկերության ավտոտնակից Բաուբատ Միդանի տարածքում՝ ուղղվելով դեպի Mazze 86 հասցե: Ավտոբուսում եղել են կազմակերպության աշխատակիցներ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

4235 | 0
Facebook