Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայտնի են «Ժանգոտ կողպեքի» արժանացած կառույցները

15:12, երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
Հայտնի են «Ժանգոտ կողպեքի» արժանացած կառույցները

Այսօր տեղի է ունեցել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժանգոտ կողպեքի են արժանացել հետևյալ կառույցները

• «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում բացասական մրցանակ է ստացել ՀՀ Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումներ մշակելու և առանց մասնակցայնության ընդունելու համար։

• «Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում կողպեքներ են տրվել Պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին»։

3068 | 0
Facebook