Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլը թաքցնում է». Արմեն Աշոտյան

22:18, երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
«Նիկոլը թաքցնում է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից ոչ միայն ներքին կյանքի, պատերազմական և հետպատերազմական կորուստների և հետընթացի մասին տեղեկատվությունը, այլև արտաքին աշխարհի և տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում վարվող գործընթացները:

Եվ այսպես, Նիկոլը մեզանից թաքցնում է, թե.

1. Ինչ պայմաններով է նախապատրաստվում հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման փաստաթուղթը, որի մասին ակնարկեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

2. Ինչ խոստումներ են դրված Ադրբեջանի թմբկահարվող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքում:

3. Ինչ բովանդակություն ունի հայ-թուրքական ստվերային պայմանավորվածությունների գործընթացը, որ վարվում է այդ թվում՝ Վրաստանի վարչապետի բանագնացությամբ:

4. Ինչ պայմաններով է Հայաստանը համաձայնում և ներգրավվում 3+3 ձևաչափի շուրջ ընթացող գործընթացներում:

5. Ինչ է ենթադրում տարբեր միջոցներով ակնարկվող նոր ինտեգրացիոն գործընթացը Ռուսաստանի Դաշնության առաջնորդությամբ:

Մեջ մեջքի հետևում մեր ապագայի վերաբերյալ որոշումների կայացման հիմքում թե՛ կապիտուլյանտը, թե՛ իր հետ բանակցող կողմերը դնում են չարաբաստիկ 53% աջակցությունը:

Մեր շահերի հաշվին ցանկացած գործարք կարելի է կանխել միայն՝ ոչնչացնելով «ժողովրդական աջակցության» միֆը»:

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
6496 | 1
Facebook