«Իրանի վերջին հակաադրբեջանական գործողությունները, ամենայն հավանականությամբ, համակարգված են Մոսկվայի հետ». Տիգրան Խզմալյան
18:24, երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի վերջին հակաադրբեջանական գործողությունները, ամենայն հավանականությամբ, համակարգված են Մոսկվայի հետ։ ՌԴ-ն օգտվեց առիթից՝ Բաքվի վրա անուղղակի ճնշում գործադրելու Թեհրանի միջոցով՝ սեփական ազդեցությունն ամրացնելու համար։ ՀՀ-ն պետք է գիտակցի դա և նկատի առնի մեր շահը հետապնդելով»։