Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր պատմական Վարանդան կրկին դարձրին Ֆիզուլի». Վահան Բաբայան

18:18, երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
«Մեր պատմական Վարանդան կրկին դարձրին Ֆիզուլի». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի բռնապետը երեկ Ֆիզուլիի օդանավակայանում հայտարարել է, որ հայերը վանդալներ են և Ֆիզուլի քաղաքը հիմնահատակ քանդել են: Օկուպացրել են և քանդել իրենց «հայրենի հողը»:

Նախ՝ կապիտուլյացիոն վախկոտ ռեժիմը երբեք չի պատասխանում նման մեղադրանքների, նրանք արցախյան հիմնահարցի ծագման գոյաբանությունը վերցրեցին և հանեցին, հիմա չկա նույնիսկ մի խոսք Բաքվի և Սումգաիթի մասին, չկա մի խոսք Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ այն ժամանակ իրականացրած վայրագությունների, տեղահանումների, սպանությունների մասին, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության պատճառների և պայմանների մասին: Բա հիմա ոնց չասես, որ դուք էնքան անբարոյական մարդկանց ենք տվել քվե, որոնք մոռացության տվեցին ղարաբաղյան շարժման ողջ էությունը, պատմությունը և դրանից բխող ամեն ինչ, ինչը կարող էր Հայաստանը կրկին ոտքի հանել:

Եվ ինչպես Ֆիզուլին, այնպես էլ տարբեր տեղեր հայերը կռիվ են տվել և ազատագրել իրենց հողերը, կատաղի մարտեր են գնացել, իհարկե, քաղաքը (Ֆիզուլին) չէր կարող գոյատևել այդ հարվածներին: Դա իրական պատերազմի պատկերն է, երբ քաղաքից ուղղակի էլ բան չի մնում, դա ֆեյք պատերազմ չէր, դա ֆեյսբուքում հաղթել չէր, դա մեր հաղթանակն էր, որից այդ տարածքը վերադարձավ մեզ:

Իսկ այդ տարածքը չիմացողների համար չեմ ալարում ու գրում եմ, որ անհայրենիք ու թրքասեր ծրագրի «ուղեղային ինստալիացիայից» խուսափեն:

Մեր պատմական Վարանդան կրկին դարձրին Ֆիզուլի: Ֆիզուլին 1603 թվականից մինչև 1828 թվականը եղել է պարսիկների կողմից ճանաչված հայկական ինքնիշխան Դիզակի մելիքություն:1828 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված հայտնի Թուրքմենչայի պայմանագրով միացվել է Ռուսաստանին:

Այստեղ է հիմնվել ռուսական ռազմակայան՝ Կարյագինո անունով:

Եվ միայն 1921թ Կարյագինոն դարձել է Ֆիզուլի` անցնելով Խորհրդային Ադրբեջանին և անվնափոխվել:

Եվ կարևորն ասեմ՝ միայն և միայն նախկինների օրոք այդ տարածքների մեծ մասը (արևմտյան) ազատագրվեց և 1993թ. օգոստոսից անցավ մեր տիրապետության տակ:

Այդ նախկինները պահեցին, պաշտպանեցին Ֆիզուլին կամ ավելի ճիշտ Վարանդան, իսկ ռուսների համար գուցե Կարյագինոն, իսկ թավշյա թրքասեր խունտան այն կրկին նվիրեց թուրքին, ով էլ գնացել այսօր գլուխ ա գովում և օդանավակայան բացում՝ սպասելով իր մեծ եղբոր` Էրդողանի օրհնությանը:

Հ. Գ. Սերժ Սարգսյանն Արցախը և Ֆիզուլին ազատագրեց, Ստեփանակերտում օդանավակայան կառուցեց, չէ ձեզ դուր չեկավ, մերժեցիք, մինչև էսօր անամոթաբար փորձում եք էլի վայրահաչել, դե գնացեք հիմա Ալիևի Արցախում կառուցած օդանավակայանը վայելեք ու ստորացումները լսեք, կարող ա տոմս լինի 50€ էլ բախտներդ բերի թռնեք Միլան»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
3118 | 1
Facebook