Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունը մինչև լուսաբաց նշել է Առուշանյանի հաղթանակը. «Հրապարակ»

09:00, երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
Իշխանությունը մինչև լուսաբաց նշել է Առուշանյանի հաղթանակը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գորիսում ընտրատեղամասերում քվեների հաշվարկից հետո ոչ միայն Առուշ Առուշանյանի շտաբում են շամպայն տրաքացրել, այլև իշխանությունն է մինչև լուսաբաց նշել Առուշանյանի հաղթանակը։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քավորությամբ ՔՊ-ականները խմել են Առուշի կենացը: Նա մարզպետի սանիկն է, իհարկե, շուրջ երեք տարի է՝ նրանց միջև բացարձակ շփում չկա, սակայն ոչ միայն քավորական սրբությունը, այլև Առուշանյանի՝ բերդում գտնվելու հանգամանքն իր դերը խաղացել է, և անգամ մարզպետի որդին է աշխատել Առուշանյանի օգտին:

Առհասարակ, գորիսեցիների համար շատ կարևոր է եղել «նեղ վիճակում» գտնվող մարդուն օգնելը, և Առուշի օգտին տրված քվեների մի պատկառելի մասը հենց բերդում գտնվելու պատճառով է եղել: Այնպես որ, իշխանությունն իր փորած փոսն է ընկել. կարծել է, թե Առուշին մեկուսացնելը կխանգարի նրա ընտրվելուն, սակայն հակառակ դերն է խաղացել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5172 | 2
Facebook