Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Բաց նամակ

«Դուք չե՞ք ամաչում Ձեր անչափահաս աղջիկներից». բաց նամակ Փաշինյանին

23:48, երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
«Դուք չե՞ք ամաչում Ձեր անչափահաս աղջիկներից». բաց նամակ Փաշինյանին

Հայկական Սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ Գևորգ Մանուկյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
     Պարո՛ն վարչապետ,
     Վերջերս գնեցի Ձեր «Երկրի հակառակ կողմը» վերնագրով գիրքը՝ ճշտելու համար, թե արդյո՞ք զրպարտանք չեն այն պնդումները, թե դրանում Դուք անպարկեշտ արտահայտություններ և հայհոյախոսքեր եք գրել։
     Թերթեցի գիրքը և մեկ առ մեկ գտա դրանք գրքի 19, 21, 45, 129,132,144,147,177, 230, 233, 245-246, 252, 253, 291, 294, 338, 340, 347 էջերում։ Դրանք ոչ միայն անպարկեշտ, այլև այն աստիճան անպատկառ են, որ անկարելի է վերարտադրել թղթի վրա։
     Ոչ մի զրպարտանք, ամեն ինչ ճշմարիտ է։
     Հետևաբար, ուզում եմ հրապարակավ հարցնել․
     Դուք չե՞ք ամաչում Ձեր անչափահաս աղջիկներից, Ձեր կնոջից, Ձեզ ձայն տված հազարավոր քաղաքացիներից․ տարեցներից, որոնց որպես պետության ղեկավար պետք է առնվազն հարգեիք և դեռահասներից, որոնց պետք է կրթեիք ու դաստիարակեիք, նրանց համար օրինակելի կերպար լինելով․․․ Այդպե՞ս եք հարգում, այդպե՞ս եք կրթում, այդպիսի՞ն եք «դաստիարակում» մեր երեխաներին։
     Ուստի խնդրում եմ, որ Դուք՝
     1. հրապարակավ ներողություն խնդրեք Ձեր սեփական ընտանիքի անդամներից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, աշխարհի բոլոր հայերից և հատկապես դեռահասներից՝ մեր հավաքական արժանապատվությունը վիրավորելու համար։
     2. Բոլոր գրախանութներից և գրադարաններից ետ հավաքել այդ գրքի ամբողջ տպաքանակը և որպես թափոն՝ հանձնել թղթարտադրության որևէ արտադրամասի, որպեսզի օր առաջ կանխվի մեր ժողովրդի, հատկապես երիտասարդության վրա դրա հակադաստիարակչական, այլասերող ներգործությունը։
     Չկան աններելի մեղքեր, եթե մարդը սրտանց է զղջում և ապաշխարում։
     Ապաշխարե՛ք պարոն վարչապետ, օր առաջ ապաշխարե՛ք»։

| | |
11763 | 4
Facebook