Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտար բառերի նոր ցանկ: Այս բառերի հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։
1. ակումուլյատոր – կուտակիչ
2. էնցիկլոպեդիա – հանրագիտարան
3. կոպիա – պատճեն
4. կալիբր – տրամաչափ, չափ, մեծություն
5. կոմպլեքս – 1. համալիր, 2. բարդույթ
6. կոլեգա – գործընկեր
7. կոնտուր – ուրվագիծ, եզրագիծ
8. կլասիկ – դասական
9. կոմետա – գիսաստղ
10. կոմպլեկտ – 1. հավաքածու, 2. համալիր, լրակազմ
11. կոնսերվատոր – պահպանողական
12. կոմերցիոն – առևտրային
13. ներվ – նյարդ
14. շրիֆտ – տառատեսակ
15. շտրաֆ – տուգանք
16. շպրից – ներարկիչ
17. շպիոն – լրտես
18. պոզա – դիրք, կեցվածք
19. ռեկլամ – գովազդ
20. ռեզերվ – 1. պահեստազոր, 2. պաշար
21. սկաներ – ծրիչ, տեսածրիչ
22. տրյուկ – հնարք
23. տուրիստ – զբոսաշրջիկ
24. տրասսա – 1. մայրուղի, 2. երթուղի, 3. ուղեգիծ
25. ցիվիլիզացիա – քաղաքակրթություն
26. օվալ – ձվաձև
27. օրիգինալ – 1. բնագիր, նախօրինակ, սկզբնագիր 2. ինքնատիպ
28. ֆինալ – եզրափակիչ
29. ֆանատ – երկրպագու
30. ֆիգուրա – 1. կերպար, կերպարանք, 2. կազմվածք, մարմնակառուցվածք
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ