Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է».  Գևորգ Փարսյան

13:36, երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
«Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է».  Գևորգ Փարսյան

Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

«Ես տեղեկացված եմ, որ այն հատվածը, որը մենք Փելա սար ենք անվանում, ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Երեկ չէ անցած օրվա դրությամբ սարը անցել է իրենց»:

Ադրբեջանցիներն անմիջապես փակել են հարակից ճանապարհահատվածը, որը ծառայում էր ոչ միայն զինծառայողներին, այլև գյուղացիներին։

«Ճանապարհը մեր համար միջդիրքային ճանապարհ էր ծառայում, գյուղացիների համար էլ ծառայում էր վառելափայտ հայթհայթելու համար, դա հիմա ադրբեջանցիները փակել են և իրենց վերահսկողության ներքո է»,- ասել է նա։

Դեռևս երկու օր առաջ սարի մի հատվածում հայ զինծառայողներն էին վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5129 | 3
Facebook