Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քոչարյանին պետք էր Փաշինյանին լեգիտիմացնել». Արթուր Դանիելյան

21:24, երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
«Քոչարյանին պետք էր Փաշինյանին լեգիտիմացնել». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 21-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 5-ի կողմերը, Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս, որում նշում է, որ ինքը չէր ուզում մասնակցեր ընտրություններին, ու որ իրեն փաստացի դա պարտադրել են: Հինգ ամիս անց՝ հոկտեմբերի 1-ին, նույն Սարգսյանն ասում է՝ «ես արդեն տևական ժամանակ է, որ ասում եմ՝ Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը միայն մեկ նպատակ դնեն՝ իշխանափոխություն, այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության»:

Երեկ Գորիսում տեղի ունեցած ընտրություններում բանտարկված համայնքապետ Առուշանյանը, մոտ 60% հավաքելով, էական տարբերությամբ հաղթել է Փաշինյանի ներկայացուցչին: Մինչդեռ հունիսի 20-ին համապետական ընտրություններին նույն Գորիսում Փաշինյանը հաղթել էր՝ հավաքելով 53% տոկոս: Էս երկու ընտրություններում մի բանն էր փոխվել՝ Առուշանյանը չէր առաջադրվել «Հայաստան» դաշինքով ու քարոզարշավում չէր մասնակցել Ռոբերտ Քոչարյանը:

Ոմանց համար սա կարող է և անակնկալ լինել, բայց ոչ մասնագետների ու ոչ էլ, իհարկե, Քոչարյանի համար: Դեռ համապետական ընտրություններից առաջ բոլոր հասկացող մարդիկ Քոչարյանին ասում էին, որ նա հավաքելու է 20%, որ դա են վկայում բոլոր սոցհարցումները, որ իր անտիռեյտինգը շատ ավելի մեծ է քան Նիկոլի անտիռեյտինգը: Քոչարյանն այդ ամենին պատասխանում էր մեկ բան՝ «ես սոցիոլոգիային չեմ հավատում»:

Հիմա ես էլ Քոչարյանին չեմ հավատում: Չեմ հավատում ես, որ նա չգիտեր՝ ինչ էր անում: Նա շատ լավ գիտեր, սոցիոլոգիային էլ հավատում էր, ուղղակի պետք էր Փաշինյանին լեգիտիմացնել, որպեսզի սա կատարի իր խոստումն ու ստորագրի դելիմիտացիան:

Պրակտիկան ցույց ա տալիս, որ պատերազմից հետո Փաշինյանին կարող էր հաղթեր նույնիսկ պոլի փեդը, բայց շատ հմուտ քաղտեխնոլոգների կողմից արվեց ամեն ինչ, որ դա տեղի չունենա»:

5228 | 4
Facebook