Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 1192 և մահվան 27 նոր դեպք

11:12, երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 1192 և մահվան 27 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 283 183 դեպք, որոնցից 254 932-ը՝ առողջացած, 5805-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 212 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 897 268 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 11 204 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Ունենք 996 առողջացած, 27 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1234 է»:

2466 | 0
Facebook