Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե հենց այսօր Առուշն ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» «հաճելի» փաստարկից». Ռուբեն Մելիքյան

11:30, երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
«Եթե հենց այսօր Առուշն ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» «հաճելի» փաստարկից». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ ամբիոնից նիկոլ փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ, նա հանգիստ գալիս ու ասում է. «Այդ մեղադրանքներին ժողովուրդն իր քվեով պատասխանել է հունիսի 20-ին»։

Նույն տրամաբանությամբ, այսօր ժողովուրդն «իր քվեով» պատասխանեց Առուշ Առուշանյանին ներկայացված մեղադրանքներին։

Ուրեմն՝ եթե հենց այսօր Առուշն ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից։

Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Առուշ Առուշանյանին։ Ազատությո՛ւն մյուս բոլոր քաղբանտարկյալներին»։

4149 | 3
Facebook