Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեղրիում հաղթում է «Հանրապետություն» կուսակցությունը

01:42, երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Մեղրիում հաղթում է «Հանրապետություն» կուսակցությունը

Մեղրիում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները. այստեղ պայքարի էին դուրս եկել «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրենց քաղաքական ուժն ամենաշատ ձայներն է հավաքել, և քաղաքապետ կդառնա Բագրատ Զաքարյանը։

Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 42,8 %, ՔՊ-ն՝ 32.8 %,«Ազատական» կուսակցությունը՝ 14,4 %, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 9.8 % ձայն։

Աղբյուրը` Անի Խաչատրյան
4814 | 0
Facebook