Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիի 6 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է

21:54, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
Գյումրիի 6 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է

Գյումրիի 6 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն, ըստ նախնական տվյալների, առաջատարը «Բալասանյան» դաշինքն է՝ 36,41 տոկոսով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է ընտրողների 29.63 տոկոսը։ Երրորդ տեղում «Զարթոնքն» է՝ 11,98 տոկոսով։ Ամենաքիչ ձայներն ստացել է «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը։ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր 10 քաղաքական ուժ։

Նշենք, որ Գյումրիում ընտրելու իրավունք ուներ շուրջ 125 հազար քաղաքացի, այնինչ ընտրություններին մասնակցել է 26 հազար 417 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 24,14 %-ը։

6739 | 0
Facebook