Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

4 բնակավայրում առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը

21:36, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
4 բնակավայրում առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը

«Առուշ Առուշանյան» դաշինքը տեղեկացնում է. «Հայտնի են Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 4 բնակավայրերի քվեարկության նախնական տվյալները։ Նախնական տվյալներով ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը։
     Բարձրավանում (34/18 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 37, ՔՊ-ի օգտին՝ 33 բնակիչ։
     Շուռնուխում (34/17՝ ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 42, ՔՊ-ն՝ 14 քվե;
     Որոտանում (34/16 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի քվեների թիվը կազմում է ՝ 68, ՔՊ-ինը՝ 31։
     Ներքին Խնձորեսկում (34/13՝ ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքին իր ձայնը տվել է 88, ՀԱԿ-ի թեկնածուին՝ 11, իսկ ՔՊ-ին՝ 36 բնակիչ»։

Ձայների հաշվարկ՝ Սյունիքում
4717 | 0
Facebook