Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընտրատեղամասերի փակվելուց հետո իրավապահները հեռացան «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբից

20:42, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
Ընտրատեղամասերի փակվելուց հետո իրավապահները հեռացան «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբից

3 ժամից ավելի «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբը փակ մնաց կարմիրբերետավորների կողմից: Ժամը 20:00-ին, երբ փակվեցին բոլոր ընտրատեղամասերը, իրավապահները հեռացան շտաբից ու բացեցին դռները: «Առգրավել են 28 թերթ տարբեր նշումներով թղթեր: «Ամբողջ գործընթացն ապօրինի է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրել էր խուզարկություն կատարել ընդամենը 1 օր Գորիսի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից: Սակայն խուզարկությունը փաստացի իրականացրեցին ՀՀ ոստիկանության կոռուպցիայի վարչության ոստիկանները, ինչը օրենքի կոպտագույն խախտում է, քանզի դատարանը հստակ, սևը սպիտակի վրա գրել էր, որ ինքը թույլատրում է, որ խուզարկությունը կատարեն Գորիսի բաժնի աշխատակիցները:
     Երկրորդ, էդ ամեն ինչը ես արձանագրել եմ համապատասխան արձանագրության մեջ, առգրավվել են անձնական բնույթի նամակներ, ինչի թույլտվությունը դատարանը չէր տվել»,- լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Առուշանյանի պաշտպանը:

Ընտրատեղամասերի փակվելուց հետո իրավապահները հեռացան «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբից
2819 | 1
Facebook