Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել

18:24, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել

Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ են անում ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել: Դրա հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր` ընտրության օրը, ոստիկանները գան և խուզարկություն կատարեն, երբ գործը հարուցվել է հոկտեմբերի 16-ին: Ես մեկնաբանությունները թողնում եմ բոլորիդ: Խուզարկման թույլատրությունն առկա է, հիմա սպասում են, որ գումարներ հայտնաբերեն այստեղից»,- ասաց նա:

Այս պահին խուզարկություն է կատարվում շտաբում:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բերման են ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին:

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

| | |
4118 | 0
Facebook